Jump to content

Հեղափոխության հուշարձան (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղափոխության հուշարձան (Մեխիկո)
Հեղափոխության հուշարձանը Մեխիկոյում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան և հաղթակամար
ՃարտարապետÉmile Bénard? և Carlos Obregón Santacilia?
Բարձրություն67 մետր
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԲնակավայրՄեխիկո
Շինության ձևՆվիրված է մեքսիակական հեղափոխությանը
Ոճար-դեկո
Ներկա վիճակԿանգուն
կայք
 Monumento a la Revolución (México) Վիքիպահեստում

Հեղափոխության հուշարձա (իսպ.՝ Monumento a la Revolución), մեքսիկական հեղափոխությանը նվիրված հուշարձան Մեխիկոյի Հանրապետության հրապարակում (իսպ.՝ Plaza de la República), որը Հեղափոխության պողոտան բաժանում է Պասեո դե լա Ռեֆորմա և Ավենիդա դե լոս ինսուրժենտես պողոտաների։

Կառույցի շինարարությունն սկսվել է 1910 թվականին և ավարտվել է 1938 թվականին։ Համարվում է աշխարհի ամենաբարձր հաղթական կամարը։ Ունի 67 մետր բարձրություն[1]։ Բաց շենքը նախագծվել է Կառլոս Օբրեգոն Սանտաչիլիայի կողմից արտ-դեկո և մեքսիկական սոցիալիստական ռեալիզմի ոճով։

Կառույցը հանդիսանում է նաև 1910 թվականի մեքսիական հեղափոխության հերոսների՝ Ֆրանսիսկո Պանչո Վիլայի, Ֆրանսիսկո Մադերոյի, Պլուտարկո Էլիաս Կայեսի, վենուստիանո Կառանզայի և Լազարո Կարդենասի դամբարանը։

2011 թվականի դեկտեմբերի 4-ին, Բրիտնի Սպիրզը իր Femme Fatale շրջագայության ժամանակ համերգով հանդես է եկել այստեղ 100,000 հանդիսատեսի առջև։

Հեղափոխության ազգային թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղափոխության ազգային թանգարանի մուտքը

Հեղափոխության ազգային թանգարանը գտնվում է հուշարձանի նկուղային հարկում։ Բացվել է 1986 թվականի նոյեմբերի 20-ին։ Թանգարանում ներկայացվում է Մեքսիկայի պատմությունը։ Մշտական ցուցադրության շարքը համալրված է «Մեքսիկայի 1857-1920 թվականների պատմության 63 տարիները» ցուցադրությմաբ, որում ներառված է 1857 թվականի Անկախության հռչակագրից մինչև Վենուստիանո Կառանսայի նախագահության ժամանակաշրջանը՝ կենտրոնանալով հեղափոխական ժամանակաշրջանի վրա[2]։

Քաղաքաշինության նախարարության և մայրաքաղաքային իշխանությանների համատեղ 65 մլն պեսո ներդրմամբ Հեղափոխության ազգային թանգարանը վերաբացվեց և ընդլայնեց տարածքը։ Վերափոխված թանգարանը ներառում է երեք բաժին։ Museo del Sitio բաժնում ներկայացվում է, թե ինչպես են Օրենսդիր պալատի կառուցման աշխատանքները հանգեցնում Հեղափոխության հուշարձանի կառուցմանը։ Հեղափոխության շրջանից մինչև Cardenismo ներկայացված են 400 աշխատանքներ՝ հագուստ, դրոշներ, պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են պատմական ժառանգությունը հեղափոխական ժամանակահատվածում։

Թանգարանը բաց է երեքշաբթի-կիրակի օրերին, ժամը 9։00- 17։00[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]